Ուկրաինա ուղարկվելիք ԵԱՀԿ անդամ երկրների անզեն զինծառայողների թիվը հասել է 40-ի (21 երկրից): Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ-ի միկրոբլոգում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Այցը կկատարվի մարտի 5-12-ը և կսկսվի Օդեսայում: Այն կանցկացվի վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին 2011-ի Վիեննայի փաստաթղթի III գլխի համապատասխան: Այն պետություններին թույլ է տալիս ինքնակամ այցեր կատարել՝ արտասովոր ռազմական գործունեության մասին մտահոգությունների պարզաբանման համար:
«Հույս ունեմ, որ այս ռազմական այցը կօգնի լիցքաթափել լարվածությունն Ուկրաինայում: Տեղում փաստերին օբյեկտիվ գնահատական տալով՝ ԵԱՀԿ-ն առավել ունակ կլինի նպաստելու երկխոսության միջոցով ներկայիս ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- հաղորդագրությունում մեջբերվում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի խոսքերը: Նա հավելել է, որ վստահության և թափանցիկության ամրապնդման միջոցառումները անվտանգության հարցում ԵԱՀԿ մոտեցման առանցքային տարրերն են:










































