ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց առողջապահության նախարարության թեժ գծի մասին, որը գործում է 2012 թվականից: Նրա տեղեկացմամբ՝ 2012 թվականի համեմատ 2013 թվականին թեժ գծի զանգերը ավելացել են 10 տոկոսով՝ համապատասխանաբար կազմելով 6650 և 7001 հեռախոսազանգ:
Հարցերի և բողոքների գերակշիռ մասը տեղեկատվական բնույթի են, հատկապես վերաբերում են 0-7 տարեկան երեխաներին: Անցյալ տարի շատ են եղել շաքարային դիաբետով անձանց բողոքները, որոնք վերաբերել են դեղորայքի մատակարարամանը: Այս տարի արդեն այդ խնդիրը չի լինի, որովհետև 5 տարվա պայմանագիր կա՝ ըստ որի՝ ներարկային ինսուլինի քանակն ավելացել է տասը տոկոսով. «Բողոքների մեջ էին նաև դեղորայքի հետ կապված խնդիրները: Մենք աշխատում ենք դեղերի գների իջեցման և մրցակցային շուկայական դաշտ ստեղծելու ուղղությամբ»:
Ինչ վերաբերում է այս տարվա զանգերին, ապա նախորդ երկու ամիսների ընթացքում թեժ գիծը ստացել է 1219 հեռախոսազանգ: Ինչպես նշեց բանախոսը, բոլոր զանգերը լուծում են ստացել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































