Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը վստահեցնում է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի ռազմավարական նշանակության թիվ մեկ ձեռնարկության՝ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր ընկերության գործադիր տնօրեն, իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի հետ այդ ընկերությունից տարիներ շարունակ հափշտակել են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ պարոն Հարությունյանը պարզել է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը թողնելուց առաջ Սուրիկ Խաչատրյանը յուրացրել է մարզպետարանի ծառայողական բնակարանը, որը նախատեսված էր Սյունիքի մարզպետերի համար. «Ես զանգահարել եմ առաջին մարզպետ՝ Սուրեն Աբրահամյանին, նա հաստատել է, որ երբ իրեն մարզպետ են նշանակել, Կապանի քաղաքապետարանը իրեն այդ բնակարանն է հատկացրել՝ կահավորված ու նորոգված, ինքը հրաժարվել է՝ ասելով, որ դա պետք է մնա մարզպետարանի ծառայողական բնակարան: Բայց Սուրիկ Խաչատրյանը իր պաշտոնից ազատվելուց կարճ ժամանակ առաջ սեփականացրել է այդ բնակարանը, ինչը հնարավոր է արդեն վաճառած լինի»:
Մանրամասները՝ aravot.am-ում











































