Mercedes-Benz ընկերությունը Ժնևում ներկայացրել է նոր` S դասի ավտոմեքենան: Այն վաճառքի դուրս կգա արդեն տարվա կեսերից:
Նոր Mercedes-Benz S Coupe-ն նախորդ` CL մոդելից շատ քիչ է տարբերվում:
Ավտոմեքենան ունի 5027 մմ երկարություն, 1899 մմ լայնություն և 1411 մմ բարձրություն:
Ավտոմեքենայի ներքին հարդարանքը փաստացիորեն կրկնօրինակում է սեդանին, բացի որոշ մանրուքներից:
S դասի Coupe-ն ունի 4.7 լիտր տարողությամբ բենզինային V8 շարժիչ` 455 ձիաուժ հզորությամբ:











































