Չորեքշաբթի օրը Եգիպտոսի իշխանությունները Կահիրե ժամանելուն պես ձերբակալել և երկրից արտաքսել են խաղաղության Նոբելյան մրցանակակիր իռլանդուհի Մեյրիդ Քորիգան-Մագուայրին, ով պատրաստվում էր միանալ իրավապաշտպան ակտիվիստներին` Գազայի հատված այցելելու համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մեզ մեկուսարան տարան և հարցաքննեցին 8 ժամ: Հետո ասացին, որ մեզ չեն թողնի Եգիպտոս և նստեցրեցին ինքնաթիռ` հակառակ ուղղությամբ»,- ասել է 70-ամյա կինը, ում հայրենակցուհու հետ արտաքսել են Կահիրեից:
Օդանավակայանի ղեկավարությունը հաստատել է այս տեղեկությունը:










































