Կիևի Շևչենկովսկու շրջանային դատարանը բավարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովին և ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովին ձերբակալելու քննիչների միջնորդությունը, գրում է gazeta.ru-ն:
«Նշված անձանց համար որպես խափանման միջոց ձերբակալությունը ընտրելու նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցները նրանց պետք է դատարան բերեն»,- ասվում է դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ:








































