Մակեդոնիայի Հանրապետությունում որոշում է ընդունվել Ժողովը (խորհրդարանը) ցրելու մասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է բալկանյան պետության բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ Տրայկո Վելյանոսկին, այս միջոցառումը հավանության են արժանացրել 120 պատգամավորներից 117-ը:
Երկրի օրենսդիր մարմինը լուծարելու նախաձեռնությամբ հանդես են եկել ինտեգրմանը կողմ Ալբանական դեմոկրատական միության ներկայացուցիչները:









































