Infiniti Q50 Eau Rouge սպորտային սեդանը ճապոնացիները ցուցադրել են դեռ հունվար ամսին՝ Դետրոյթի ցուցասրահում, գրում է auto.vesti.ru-ն: Սակայն դրա բաղադրիչները ցուցադրել են միայն Ժնևի ավտոսրահում: Պարզվում է, որ մեքենայի վրա տեղադրված է Nissan GT-R շարժիչը:
Կոնցեպտուալ սպորտային մեքենայի շարժիչը հզորացվել է և այժմ 568 ձիաուժ է կազմում: Նշվում է, որ 4 վայրկյանում այն 100 կմ/ժ է զարգացնում: Իսկ Infiniti Q50 Eau Rouge-ի առավելագույն արագությունը 290 կմ/ժ է:
Արտաքինից սեդանը չի փոխվել: Q50 Eau Rouge-ի սերիական արտադրության ծրագրեր ընկերությունը չունի:









































