Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ գովասանքի խոսքեր է հղել «Յուվնետուս»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգնային:
«Պոգբան գտնվում է առանձին քաշային կարգում: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, շատ արագ է և տեխնիկապես շատ լավ պատրաստված: Ես շատ քիչ ֆուտբոլիստների գիտեմ, ովքեր տիրապետում են նշված որակներին: Նա այն ֆուտբոլիստների թվին է դասվում, որոնք կարող են հանդես գալ բացարձակապես ցանկացած ակումբում»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:










































