Այսօր Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյա տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարարը, ԶՈՒ կազմը, ՀՀԿ ական պատգամավորներ և նախարարներ, ազատամարտիկներ, ԵԿՄ անդամներ և այլք:
ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը իր խոսքում նշեց, որ Վազգեն Սարգսյանը ունեցավ կարճ, բայց հարուստ և բովանդակալից կյանք. «Նա դարձավ առաջին պաշտպանության նախարարը, նա շարժման ամենամեծ կազմակերպիչն ու առաջնորդներից մեկն էր: Նա շատ ծրագրեր ուներ իրականացնելու: Այսօր մեր Երկրապահը՝ իր նախագահի առաջնորդությամբ, մեզ իսկապես դեպի պայծառ ապագա է տանում և նաև Վազգենի պատգամները իրագործելու գործին է միտված»:
«Սպարապետի առաջին և ամենակարևոր պատգամը մեր ազգային ոգու գաղափարի շուրջ միասնության ապահովումն էր»,- ասաց նա:







































