Ուկրաինական «Ստուպենի» կինոստուդիան փաստագրական ֆիլմ է նկարահանել Եվրամայդանի մասին՝ «Մի անգամ Ուկրաինայում» վերնագրով:
Ինչպես հաղորդում է կինոստուդիայի կայքը, ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա:
Ֆիլմի նկարագրության համաձայն՝ Նինա անունով աղջիկը, որին բռնաբարել, ծեծի են ենթարկել Ղրիմի գյուղերից մեկից, մեկնում է Կիև: Եվրամայդանն աղջկան նոր ընկերներ է տալիս, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու ցավը: Աղջիկը շարունակում է մնալ որպես վտանգավոր վկա, և նրա հետևից Մայդան են գալիս սադրող, մարդասպան իրավապահները, որոնք նպատակ ունեն ցրել Եվրամայդանը:








































