2014թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, ինչը կազմում է ՀՆԱ-ի 8.2%-ը: Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
Նախարարության տվյալներով՝ 2013թ. ընթացքում Ադրբեջանի արտաքին պարտքը 5.7 միլիարդ դոլարից դարձել է 6 միլիարդ դոլար: 2013թ. բնակչության մեկ շնչին բաժին ընկած պետական արտաքին պարտքը 610 դոլարից դարձել է 639 դոլար:
Ադրբեջանը պետական երաշխիքով պարտքեր է վերցնում հիմնականում միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններից և Չեխական բանկային կոնսորցիումից, Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունից, Գերմանական զարգացման բանկից և այլն:










































