ԵՄ-ն կնքել է համաձայնագիր 22.5 մլն եվրոյի տրամադրման մասին, որը կուղղվի Վրաստանի պետական ֆինանսների և ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխմանը՝ ասվում է Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Փաստաթղթերը ստորագրվել են ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ: Պետական ֆինանսների համակարգի բարեփոխման համար կտրամադրվի 21 մլն եվրո: Եվս 1.5 մլն եվրո ծրագրվում է տրամադրել եվրաինտեգրման գործընթացում խորհրդարանի դերի ուժեղացմանն ու դրա քաղաքական արդյունավետության բարձրացմանը:
Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտնել էր, որ ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի տեքստը կհամաձայնեցվի և պատրաստ կլինի ստորագրման մինչև մարտի վերջ:










































