«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։ Քանի որ այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել՝ որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը և ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին։ «Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել»,- մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր և իր, և ընկերներից շատերի բնակարանները՝ խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բինեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի տակից դուրս գալ, նա պարզապես լքեց Հայաստանը՝ վարկերի տակ թողնելով ընկերների բնակարանները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի











































