Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ՆԱՏՕ-ն դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն մի բան ակնհայտ է։ Խնդրի ռազմական լուծման մասին խոսք լինել չի կարող։ Խնդրի կարգավորման միակ ուղին դիվանագիտականն է»։
Ափաթուրային ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման ժամանակ Աթափուրայը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի ցուցաբերած աջակցության համար։
Հիշեցնենք, որ սա Ափաթուրային առաջին ադրբեջանական այցն է. այն ավարտվում է վաղը։






































