Monday, 08 06 2026
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը

Ռուսական ներխուժման սպառնալիքի տակ է ողջ հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հայաստանը. Պիոնտկովսկի

«Ռուսական ներխուժման սպառնալիքի տակ է ողջ հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ուկրաինական և ղրիմյան զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությանը հետխորհրդային տարածքի վրա:

Պիոնտկովսկին նշեց, թե այսօր Պուտինի մամլո ասուլիսից պարզ երևաց, որ նա վախեցած է ամերիկացիների սպառնալիքներից, քանի որ առաջին անգամ ԱՄՆ-ն կոնկրետ սպառնալիքներ էր հնչեցրել՝ ուղղված Ռուսաստանին և ռուս որոշ գործիչների անձնական հաշիվների սառեցման, դրանց հրապարակայնացման վերաբերյալ։ Սա վախեցրել է Պուտինին ու ստիպել նահանջել, ինչն էլ նա այսօր արեց: Ըստ Պիոնտկովսկու՝ Պուտինը, որպես դրա վառ ապացույց, երկու հայտարարություն արեց՝ որ Ուկրաինա զորք չի մտցնի, և երկրորդ՝ որ Ռուսաստանը չի պատրաստվում միացնել Ղրիմը:

«Շատ լավ է, որ նա այսպես ասաց, քանի որ մինչ այդ օրը պլանավորվել էր միայն ներխուժում Ղրիմ և Ուկրաինա: Իսկ Ղրիմում ռուսական զորքերի ներկայությունը նա հերքեց, թեև բոլոր փորձագետներն են հասկանում, որ դրանք ռուսական հատուկ ծառայություններն են Ղրիմում, սակայն նա նահանջեց միջազգային ճնշման արդյունքում:

Հիմա գլխավորն այն է, որ Ամերիկան ու Եվրոպան շարունակեն այդ ճնշումները, հասկանան, որ Պուտինը ստում է ու ցանկանում է օկուպացնել Ղրիմը, և իրագործեն իրենց սպառնալիքները՝ հրապարակեն հաշիվները, բռնագրավեն Աբրամովիչի և պուտինյան մյուս քսակների ունեցվածքը: Այս պարագայում նա կնահանջի վերջնականապես:

Նրա այսօրվա ելույթն իշխող ղեկավարության շրջանում դժգոհության արդյունքն էր, քանի որ Ուկրաինայի հետ պատերազմի պուտինյան գաղափարին աջակցել էին իր շրջապատից միայն երեք-չորս մարդ, որոնք չունեն հաշիվներ Արևմուտքում, իսկ որոնք այստեղ կողոպտում են և պահում այդ գողոնը Արևմուտքում՝ դեմ էին դրան: Այսինքն՝ նա զգացել է իր շրջապատի և Արևմուտքի դժգոհությունը, որի արդյունքում էլ հետընթաց գրանցվեց»,- նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հրապարակախոսը: Վերջինս նաև պնդեց, որ չնայած Պուտինի ելույթների, նա ջանալու է պահել Ղրիմը, ուստի շատ կարևոր է, որպեսզի Արևմուտքը շարունակի իր ճնշումները:

Անդրեյ Պիոնտկովսկին նշեց, որ Հայաստանը, փաստորեն, երջանիկ երկիր է, որտեղ չկա ռուսալեզու հասարակություն, քանի որ Ղրիմյան զարգացումները ցույց տվեցին, որ սպառնալիքի տակ է ողջ հետխորհրդային տարածքը և այն երկրները, որտեղ ապրում է ռուսալեզու հասարակություն:

«Այսօր բավական անհանգստացած են Ռուսաստանի և Պուտինի համար այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Լուկաշենկոն և Նազարբաևը, օրինակ՝ Ղազախստանի կեսը ռուսալեզու են, այս իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում անվտանգության համակարգ գոյություն չունի, և երկրներ ներխուժելը Պուտինը կարող է արդարացնել իր բնակչությանը պաշտպանելու պատճառաբանությամբ:

Ի դեպ, նա ասում է, որ սպառնալիքի տակ են ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիները, այլև իրենց հայրենակիցները, ուստի յուրաքանչյուր էթնիկ ռուս, նույնիսկ հանդիսանալով Ղազախստանի կամ Բելառուսի, Հայաստանի քաղաքացի, կարող է օգտագործվել՝ որպես զորք մտցնելու առիթ: Ես նույնիսկ Անգլիայի փոխարեն կանհանգստանայի, որովհետև Անգլիայում մի քանի հարյուր հազար ռուս հարուստներ են ապրում. գուցե մի հրաշալի օր Պուտինը ցանկանա պաշտպանել Անգլիայում իր հայրենակիցներին»,- ասաց Պիոնտկովսկին՝ շարունակելով, որ լավ կլիներ, եթե ոչ միայն փորձագետները, այլև հետխորհրդային երկրների ղեկավարները, որոնք լռում են, և որոնցից որևէ մեկը չարձագանքեց ուկրաինական զարգացումներին, որևէ մեկը չաջակցեց Պուտինին, բայց նրա դեմ էլ դուրս չեկավ՝ քննադատելով նրան, բարձրացնեն անվտանգության նոր համակարգի անհրաժեշտության հարցը: Ռուսաստանցի հրապարակախոսի խոսքով՝ այս անհանգստությունը կհասկանա միջազգային հանրությունը, բայց հետխորհրդային երկրները բարձրաձայն պետք է այդ մասին խոսեն և պահանջեն:

Ամփոփելով՝ նա նշեց, որ ինչպես վրացական պատերազմը, այս զարգացումները ևս չեն ավելացնի Ռուսաստանի հանդեպ դրական վերաբերմունքը: Ղրիմի անեքսիան և ողջ Ուկրաինայի օկուպացիայի փորձերը վատթարացրել են ՌԴ-ի հարաբերությունները միջազգային հանրության հետ, նրա եվրասիական ծրագրերը ևս դատապարտված են անհաջողության, քանի որ դրանք հանդիսանում են իմպերիալիստական ամբիցիաների արտահայտությունը և ԽՍՀՄ-ը ինչ-որ կերպ վերականգնելու մտադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում