ԵՄ-ը պատրաստվում է հիգշաբթի օրը Յանուկովիչի և նախկին 17 պաշտոնյաների ակտիվները սառեցնելու վերաբերյալ որոշում կայացնել:
Այս մասին, ԵՄ երկու դիվանագետների մեջբերելով, գրում է Wall Street Journal-ը:
18 ազգանուններից բաղկացած ցուցակը երեքշաբթի օրը հավանության է արժանացել ԵՄ-ն անդամ-երկրների ներկայացուցիչների նիստին:
Ցուցակում ընդգրկվածները, աղբյուրների տվյալներով, կասկածվում են կաշառակերության մեջ, գրում է pravda.com.ua-ն:







































