Եվրամիությունը խոստացել է օգնել Ուկրաինային վճարել մոտ 2 մլրդ դոլարը, որը նա պարտք է «Գազպրոմ»-ին: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է ԵՄ էներգետիկայի գծով հանձնակատար Գյունթեր Օթինգերը: Նրա խոսքերով`պարտքերը վճարելը Եվրահանձնաժողովի` Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթի կարևոր մասն են կազմում:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենքիլդա Հանսենի խոսքերով`կազմակերպությունը չորեքշաբթի օրը կարող է համաձայնեցնել Ուկրաինայի օգնության փաթեթը:









































