Wednesday, 01 05 2024
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին

Ալիևը փորձում է վախեցնել Փաշինյանին

Վերջին օրերին Ադրբեջանը շփման գծում որոշակի ակտիվություն է ցուցաբերում, ինչը վերջին մեկ տարվա պայմանական խաղաղության համատեքստում չափազանց մտահոգիչ է։

Եվ այսպես, ապրիլի 30֊ին՝ Տավուշում, հակառակորդի կրակոցից գլխի շրջանում վիրավորվել էր 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը:

Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը «СВД» տիպի դիպուկահար հրացաններից կրակ են բացել Ակնայի հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը։

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Մատաղիսի մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից և ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:

Իսկ արդեն այսօր՝ մայիսի 4-ին, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Զորոգլյանը:

Բացի այդ մայիսի 1-3-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում համատեղ զորավարժություն են անցկացրել, որը կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվել է մարտական հրաձգությամբ։ Ճիշտ է, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, բայց շփման գծում արձանագրվող միջադեպերի համատեքստում դա միայն կրկնապատկում է լարվածությունը։

Փաստերի համալիր վերլուծությունը մեզ ստիպում է ենթադրել, որ Ադրբեջանն այսքանով կանգ չի առնելու և շարունակելու է ընթանալ սադրանքների և շփման գծում իրավիճակը սրելու ճանապարհով։ Կանխատեսումն այս հիմնավորվում է պատմական փորձով և վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը հակված է անընդհատ մեծացնել կիրառվող զինատեսակների տրամաչափերը։ Ընդամենը պետք է հիշել 2010-2016 թթ․ ժամանակահատվածում տիրող իրավիճակը, երբ Ադրբեջանի զինուժը, սկսելով սովորական դիպուկահար հրացաններից, աստիճանաբար մեծացրեց զինատեսակների տրաչափերը՝ հասնելով մինչև լայնամաշտաբ պատերազմի։ Եվ անցյալի դառը փորձը հաշվի առնելով՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պետք է հաշվի առնեն ցանկացած զարգացման հնարավորությունը։

Առաջնագծում Ադրբեջանի ակտիվությունը հուշում է նաև, որ Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Բնական է, որ այդ պայմանավորվածությունները երկար կյանք չէին կարող ունենալ։ Ընդհակառակը «վերելակային» պայմանավորվածությունների կարճաժամկետ առաքելությունը ժամանակ շահելն էր, որպեսզի կողմերը կարողանային ճանաչել իրար, ինչպես նաև դիրքավորել և հստակեցնել մոտեցումները։

Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը խաղադրույքը դրել էր Հայաստանի նոր կառավարող ուժի լեգիտիմության և բարձր հեղինակության վրա՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կօգտագործի հեղափոխական տրամադրությունները ՝հանրությանը համոզելով գնալ ցավոտ զիջումների։

Բայց Ադրբեջանի նախագահի այս ծրագրերը, ինչպես տեսանք անպտուղ էին ու չհիմնավորված, քանի որ Փաշինյանը կառավարությունը ոչ միայն չակնարկեց զիջումների պատրաստակամության մասին, այլ հենց ինքը հանդես եկավ առաջակներով ու պահանջներով։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախում խոսեց ազատագրված տարածքների վերաբնակեցման անհրաժեշտության մասին, իսկ Պաշտպանության նախարարն էլ ի լուր աշխարհի սպառնաց պատերազմի վերսկսման պարագայում ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։

Եվ այս ամենի համատեքստում Փաշինյանը ժամանակ է ձգում՝ հեղափոխական անկեղծությամբ և հետհեղափոխական խորամանկությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ ստեղծված իրավիճակը մի փոքր անհասկանալի է Բաքվին և ինչ-որ իմաստով նաև՝ իռացիոնալ։ Հա, սխալված չենք լինի, եթե նշենք, որ Ալիևի համար Փաշինյանը իռացիոնալ ու անկանխատեսելի գործիչ է, որի գործողությունների տրամաբանությունը երբեմն հնարավոր չի լինում որսալ։ Այս տրամաբանությամբ ՀՀ վարչապետի անփորձությունը ինչ-որ տեղ նաև առավելություն է, քանի որ հավելյալ փորձառությունը երբեմն դանդաղեցնում է ընթացքի տեմպը՝ դարձնելով դրան տեսանելի ու հեշտ ընթեռնելի։ Այսինքն ներկայումս Փաշինյանը դեռևս հեշտ ընթեռնելի ու տեսանելի չէ։

Եվ հենց այս անսովոր իրավիճակն էլ Ալիևին ստիպում է գնալ կտրուկ քայլերի։ Այս փուլում Բաքվին անհրաժեշտ է փորձարկել Հայաստանի ու Արցախի զգոնությունը՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչի են ընդունակ Երևանում նստած հեղափոխականները։

Այս ամենից զատ Ալիևը նաև փորձում է վախեցնել Հայաստանի իշխանություններին։ Եվ շփման գծում իրավիճակի սրման միջոցով Բաքուն փորձում է Երևանին տեղափոխել քննարկումների իր տիրույթ, որտեղ Փաշինյանն այլևս չի կարողանա մանևրել և ժամանակ ձգել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում