Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ռազմական ծախսերն աճել են. Հայաստանը կրճատում է տարբերությունը Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում

Թեև Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար մարմնի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայտարարում էր, թե իբր 2018 թվականի «մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել», այնուամենայնիվ, այս ոլորտի ուսումնասիրմամբ զբաղվող աշխարհի ամենահեղինակավոր կենտրոններից մեկի՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը աճել են 33 տոկոսով և հասել 609 մլն դոլարի, ինչը երկրի համախառն ներքին արդյունքի 4.8 տոկոսն է: Ռազմական ծախսերի ավելացման տոկոսային ցուցանիշով Հայաստանը մտել է աշխարհի առաջին տասը երկրների ցանկի մեջ՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Այս ցուցանիշով[1] մենք աշխարհում զիջում ենք միայն Բուրկինա Ֆասոյին և Ճամայկային։

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը՝ SIPRI-ն, ամեն տարի հրապարակում է զեկույց՝ անդրադառնալով նախորդ տարի աշխարհում կատարված ռազմական ծախսերին, սպառազինությունների մրցավազքի տեմպերին, դրանց քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ տեսակի դրդապատճառներին։ Եթե խոսենք գլոբալ միտումների մասին, ապա 2018 թվականին, ըստ SIPRI-ի ամենամյա զեկույցի, ռազմական ոլորտին ամենամեծ ֆինանսական հատկացումներն արել է ԱՄՆ-ը (649 մլրդ դոլար)։ Երկրորդ տեղում Չինաստանն է (250 մլրդ դոլար), հետո գալիս են Սաուդյան Արաբիան (67.6 միլիարդ դոլար), Հնդկաստանը (66.5 միլիարդ դոլար) և Ֆրանսիան (63.8 միլիարդ դոլար): Ռուսաստանն իր ցուցանիշով (61.4 միլիարդ դոլար) շատ քիչ է զիջում վերջին երեքին ու հանգրվանել է 6-րդ հորիզոնականում։ Շատ ուշագրավ է պատկերը Ռուսաստանին հարակից այն երկրներում, որոնց հետ ռուսներն ունեն լարված հարաբերություններ։ Իրենց ռազմական ծախսերը զգալիորեն ավելացրել են Ուկրաինան (21 տոկոսով՝ 4.8 մլրդ դոլար), Լեհաստանը (8.9 տոկոս՝ 11.6 մլրդ դոլար), Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Լիտվան (18-24 տոկոսով)։ Ինստիտուտի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանն ասել է, որ այս երկրներում ռազմական ծախսերի ավելացումը հիմնականում բացատրվում է Ռուսաստանը որպես ահագնացող վտանգ դիտելու գործոնով՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ երկու տարիներին Ռուսաստանի ռազմական ծախսերը նվազել են։

Մեզ, իհարկե, ամենաշատը հետաքրքրում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի ծավալները։ Պետք է ասել, որ մեր երկրի ռազմական ծախսերը վերջին 3-4 տարիներին գնալով աճում են։ Օրինակ, եթե 2015 թ․ Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր մոտ 417 մլն դոլար, ապա 2016 թ․ այդ թիվը հասավ 431 միլիոնի։ 2018 թ․ ՀՀ-ի ռազմական ծախսերը, 2017-ի համեմատ, աճել են 33 տոկոսով՝ կազմելով 609 մլն դոլար։ Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի ռազմական ծախսերը ևս 2018-ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել են, բայց աճի ծավալները մեծ չեն։ Եթե 2017-ին ծախսվել է մեկուկես մլրդ դոլար, ապա 2018-ին Ադրբեջանի կառավարությունը, համենայն դեպս ըստ SIPRI-ի տվյալների, ռազմական բյուջեին հատկացրել է մոտ 1.7 մլրդ դոլար։ Եվ հիմա մեր փորձագետներն արձանագրում են, որ Հայաստանը սպառազինությունների մրցավազքում գնալով կրճատում է տարբերությունը Ադրբեջանի հետ։

Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե ենթադրում է, որ Հայաստանի ռազմական ծախսերի ավելացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ, գուցե, SIPRI-ն Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինության հաշվարկի մեջ ներառել է նաև այն սպառազինությունը, որը Հայաստանը ստացել է իր ռազմավարական դաշնակցից արտոնյալ պայմաններով կամ «լիզինգով», և այն զինատեսակներն ու ծանր զինտեխնիկան, որոնք Ռուսաստանի Դաշնությունը մատակարարել է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազաների ստորաբաժանումներին։

– Պարոն Պերենջիև, Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործոններով է պայմանավորված Հայաստանի ռազմական ծախսերի աճը 2018 թ ընթացքում։ Ի՞նչ զինատեսակներ կարող էր Հայաստանը ձեռք բերել հատկապես նախորդ տարի, երբ երկրի նոր ղեկավարությունը հիմնականում զբաղված էր ներքին խնդիրներով, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ։

– Գիտեք, ինձ համար դժվար է ասել, թե ի՞նչ գործոնների վրա է հիմնվել Խաղաղության և պատերազմի ստոկհոլմյան ինստիտուտը՝ անդրադառնալով Հայաստանի ռազմական ծախսերին։ Իսկապես, Հայաստանն ինքը զենք չի արտադրում և, իհարկե, զենք ստացել է հիմնականում ըստ այն պայմանագրերի, որոնք ստորագրվել էին ավելի վաղ։ Եկեք հիշենք այն մատակարարումները, որոնք մենք ձեզ հետ քննարկել ենք նախկինում, օրինակ՝ նույն «Իսկանդերները»։ Այսինքն՝ գուցե խոսքն ավելի շատ սպառազինության, ձեռք բերված զինատեսակների, զինտեխնիկայի գնի, ոչ թե քանակի մասին է։ Հնարավոր է՝ Հայաստանը ոչինչ չի վճարել դրա համար և զենք է ստացել կա՛մ «լիզինգով», կա՛մ վարկով, բայց, միևնույն է, ստոկհոլմյան ինստիտուտը համարել է, որ Հայաստանը գնել է այդ զինատեսակները։ Բնականաբար, ինստիտուտի փորձագետները հաշվարկն արել են դոլարով, և ստացվել է բավական պատկառելի գումար։ Սա առաջին հանգամանքն է։

Երկրորդ հանգամանքը, ենթադրում եմ, այն է, որ ստոկհոլմյան ինստիտուտն իր հաշվարկի մեջ գուցե ներառել է նաև Հայաստանի ռուսական ռազմաբազան և դրա սպառազինությունը՝ համարելով, որ այն զենքը, որը մատակարարվում է ռուսական ռազմաբազային, ոչ թե Ռուսաստանինն են, այլ Հայաստանինը։ Ես նման կասկածներ ունեմ, որովհետև իրոք մեծ թվեր են։ Չգիտեմ՝ որքանով են դրանք օբյեկտիվ և ճիշտ, որովհետև ռուսական ռազմաբազան, իհարկե, Ռուսաստանի զինված ուժերի բաղկացուցիչ մասն է և գործում է կա՛մ Ռուսաստանի շահերի, կա՛մ Ռուսաստանի և Հայաստանի համատեղ շահերի և ամբողջ ՀԱՊԿ-ի ու նույնիսկ մասամբ ԱՊՀ-ի շահերի օգտին, որովհետև Գյումրիի ռազմաբազայից բացի՝ կան նաև այլ բազաներ, որոնք ստեղծվել և գործում են որպես ամբողջ ԱՊՀ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչներ։ Ուստի ես կարծում եմ, որ ստոկհոլմյան ինստիտուտի հետազոտողները բոլոր այս բազաների սպառազինությունը կարող էին համարել Հայաստանին պատկանող։ Բայց ամեն դեպքում մատակարարումները Հայաստանին բավական խոշոր են եղել, և կարելի է ասել, որ Հայաստանը մասամբ վերազինել և ինչ-որ առումով նույնիսկ արդիականացրել է իր զինված ուժերը, և դրա հաշվին նման թռիչք է գրանցվել։

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ SIPRI-ն ներառել է նաև այն սպառազինությունը, որը Ռուսաստանը մատակարարել է իր ռազմաբազաներին Հայաստանում։

– Կարծում եմ, որ նա կարող էր դա անել։ Հնարավոր է՝ SIPRI-ն նկատի է ունեցել ոչ թե միայն Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը, այլ ընդհանրապես այն զենք-զինամթերքը, որը մտել է Հայաստանի տարածք։ Իսկ ինչո՞ւ է ստոկհոլմյան ինստիտուտը այսպես վարվում: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ նա չի փորձել պարզել՝ այն սպառազինությունը, որը մտել է Հայաստանի տարածք, ո՞ւմ է մատակարարվել՝ ՀՀ ԶՈՒ-ի՞ն, թե՞ ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումներին։ Ստացվում է՝ SIPRI-ն վախենում է, որ չի կարող հստակ տարանջատել, տարբերել՝ կոնկրետ ո՞ւմ է մատակարարվել Հայաստան մտած սպառազինությունը։ Գուցե վախենում է սխալվել։

– 609 մլն դոլարն իրականում այնքան էլ շատ չէ Հայաստանի վիճակում գտնվող երկրի ռազմական ծախսերի համար, բայց քիչ էլ չէ։ Ի՞նչ կարելի է ընդհանրապես գնել 609 մլն դոլարով՝ հաշվի առնելով վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված ռազմական վարկերը 200 մլն դոլարի չափով և 100 մլն դոլարի չափով։

– Ստացվում է, որ աճը տեղի է ունեցել հիմնականում Ռուսաստանի տված այս վարկերի և Հայաստանում իր ռազմաբազային մատակարարված ռազմական տեխնիկայի շնորհիվ։ Եթե իրար գումարենք այս վարկերի թիվն ու մատակարարված սպառազինության գինը՝ կստացվի մոտավորապես այն թիվը, որը նշված է զեկույցում։

– Իսկ որտեղի՞ց են վերցնում SIPRI-ի փորձագետներն այդ ինֆորմացիան և ի՞նչ մեթոդաբանություն են կիրառում։

– Իհարկե, դժվար է նրանց փոխարեն խոսել։ Հիմա իմ ձեռքի տակ է SIPRI-ի տարեկան զեկույցը 2017 թվականի համար։ Որևէ տեղ չի նշվում, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվել, որտեղից են վերցնում իրենց տվյալները, ինֆորմացիան։ Որքան ես եմ հասկանում՝ նրանք օգտվում են պաշտոնական տեղեկություններից, բաց աղբյուրներից, տեղեկության որոշ արտահոսքերից։ Գուցե օգտվում են անուղղակիորեն հասած ինֆորմացիայից, անուղղակի ծախսերից։ Անշուշտ, չի կարելի է ասել, որ նրանք 100 տոկոսով տիրապետում են ամբողջ ինֆորմացիային, բայց նրանք, իհարկե, ձգտում են օբյեկտիվ ինֆորմացիա ներկայացնել և չեն օգտվում չստուգված տեղեկությունից։ Նրանք ստուգում են իրենց ձեռքի տակ եղած ինֆորմացիան բաց, կիսաբաց աղբյուրներով։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ ինստիտուտը օգտվում է նաև հետախուզական տվյալներից. նրանք հետախուզության հետ էլ կապեր ունեն, գնում են ինֆորմացիա աշխարհի տարբեր հետախուզական ծառայություններից։

– Ծախսերի այս չափը շա՞տ է Հայաստանի համար, թե՞ քիչ։

– Կարծում եմ՝ ո՛չ շատ է, ո՛չ էլ քիչ, բավարար է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ իս՝ Հայաստանն առաջնորդվել է բավարարության սկզբունքով։

– Իսկ ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի և իր հարևանների, մասնավորապես՝ արևելաեվրոպական երկրների ռազմական ծախսերի մասին։ Ինչո՞ւ է մեծացել Ռուսաստանի մի շարք հարևանների ռազմական բյուջեն։

– Իրականում դրանք այնքան էլ չեն աճել։ Այսինքն՝ ոչ թե այդ երկրները Ռուսաստանից առաջ են անցել, այլ տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ գումար են հատկացրել ռազմական ոլորտին նախորդ տարվա համեմատ։ Ռուսաստանը նախկինում ավելի շատ գումար էր ծախսում այն պատճառով, որ երկրում ընթանում էր ներմուծումը սեփական արտադրանքով փոխարինելու (импортозамещение) գործընթացը: Ուկրաինայի հետ հարաբերությունների խզման պատճառով Ռուսաստանը ստիպված էր վերականգնել տեխնոլոգիաների հետ կապված ենթակառուցվածքները, այդ պատճառով էլ ստիպված էինք հավելյալ գումար ծախսել։ Այսօր շատ տեխնոլոգիաներ վերականգնվել են, և մենք նորից վերադառնում ենք այն ցուցանիշներին, որոնք ունեցել ենք նախկինում։ Այդ ցուցանիշները ժամանակի ընթացում նորից կաճեն, որովհետև վերազինման ծրագիրը կշարունակի իրագործվել։ 2015, 2016, 2017 թթ․ շատ գումարներ էին ծախսվում նոր զինատեսկների մշակման վրա, իսկ հիմա արդեն սկսվել է տվյալ զինատեսակների արտադրությունը։ Իսկ ծախսերի հաջորդ փուլը սպասվում է հաջորդ կամ էլ նույնիսկ այս տարի։ Բայց քանի որ վերոնշյալ զեկույցում խոսքը 2018 թվականի մասին է, նոր ծախսերն առայժմ հաշվարկված չեն։ Կարծում եմ՝ 2019 թ․ մեր ծախսերը կավելանան, և կբարձրանանք 4-րդ կամ 3-րդ հորիզոնական։

– Այս պահի դրությամբ Ռուսաստանն ընդամենը 6 միլիարդով է զիջում 3-րդ տեղը զբաղեցրած Սաուդյան Արաբիային։

– Դե, հասկանում եք, Սաուդյան Արաբիան մի քիչ առանձնահատուկ դեպք է։ Խնդիրն այն է, որ նրանք ավելի շատ փող են լվանում զենքի վրա, ոչ թե զենք են ձեռք բերում։ Օրինակ, նրանք գնում են այնպիսի տանկեր, որոնք շատ արագ են շարքից դուրս գալիս, այրվում են, հետո դուրս են գրում այդ տանկերը, նորն են գնում ու փող լվանալու միջոցով մեծ գումարներ վաստակում։ Մի խոսքով՝ կոռուպցիան այնտեղ մեծ չափերի է հասնում։

[1] Տե՛ս SIPRI-ի ամենամյա զեկույցը՝ TRENDS IN WORLD MILITARY

EXPENDITURE, 2018 (ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ, 2018), էջ 8, Table 3 (3-րդ աղյուսակ). The biggest relative increases and decreases in military expenditure, 2017–18 (Ռազմական ծախսերի ամենամեծ հարաբերական աճերը և անկումները, 2017–18)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում