Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Հրապարակելով սպառազինությունների ցանկը՝ Ռուսաստանը զգուշացրել է բոլորին՝ «զգույշ եղե՛ք, տղաներ»

«Ռուսաստանը ճիշտ որոշում է կայացրել, որը սառը ցնցուղ կլինի Ադրբեջանում մի շարք տաք գլուխների համար, որոնք կոչ էին անում ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը»:

 Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության հրապարակումը քաղաքական ուղերձներ է պարունակում ինչպես Ադրբեջանին, այնպես էլ  Թուրքիային և անգամ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններին:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները դեռ 2015թ. հունիսին էին ստորագրել վարկային համաձայնագիրը՝ Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն գնելու վերաբերյալ: Եվ ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 18-ին, ռուսական կողմը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալի միջոցով հրապարակեց այն զինատեսակների և ռազմական տեխնիկայի անունները, որոնք մատակարարվելու են հայկական կողմին: Այսպիսով, Ռուսաստանը փաստացի խախտել է պայմանագրի 10-րդ կետը, ըստ որի կողմերը պարտավոր են պահպանել համաձայնագրում նշված ինֆորմացիայի գաղտնիությունը:

Հայտնի չէ, թե ինչ քանակությամբ զինամթերք է տրամադրվելու հայկական զինված ուժերին և թե արդյո՞ք զենքերի ցանկն ամբողջական է: Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Հայաստանը Ռուսաստանից կստանա  «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ռազմամթերք, Игла-С զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, Автобаза-М ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր,  ТОС-1А ծանր կրականետ համակարգեր` ТЗМ-Т տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9М113М հրթիռներ, РПГ-26 ականանետներ, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ: Այս ցուցակում ամենանշանավորն, անշուշտ, «Սմերչ» համակարգերի ձեռքբերումն է, բայց չի հիշատակվում «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռների մասին ու հայտնի չէ՝ Հայաստանը ի վերջո կստանա «Իսկանդեր», թե՞ ոչ:

Ռուս փորձագետներից Ալեքսանդր Սկակովը չի բացառում, որ գուցե կան զինատեսակներ, որոնք չեն հրապարակվել:

«Մենք չգիտենք՝ ցուցակն ամբողջական է, թե ամբողջական չէ: Ոչ ոք չի կարող երաշխավորել»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:

Սկակովը կարծում է, թե ցանկի հրապարակումը նախազգուշացում է Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա էսկալացիան անընդունելի է, բայց այնքան էլ համաձայն չէ, որ սա կարող է կապված լինել Ռուսաստան-Թուրքիա կամ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ. «Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ պարզ է: Զենքերի ցանկը հենց այնպես չի հրապարակվում. դրանով ակնարկվում է, որ հակամարտության հետագա էսկալացիան անընդունելի է և հղի է բացասական հետևանքներով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով թե՛ Ռուսաստանը և թե՛ ՆԱՏՕ-ն զգույշ են գործելու: Այնպես որ, սա ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ տվյալ դեպքում՝ Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով թուրք պաշտոնյաների վերջին այցերը Բաքու՝ հնարավոր է՝ սրանով նաև ակնարկվում է, որ Թուրքիան ևս պետք է հաշվի առնի Ռուսաստանի անհանգստությունը»:

Միջազգայնագետ Վիկտոր Միզինը ավելի լայն համատեքստում է վերլուծում ռուսական կողմի քայլը: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի առաջատար գիտաշխատողը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող սպառազինության հրապարակումը զսպման կամ նախազգուշացման յուրօրինակ միջոց է՝ ուղղված ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային և Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններին, առաջին հերթին «Իսլամական պետություն» խմբավորմանը: Մեր զրուցակիցը հորդորեց ոչ մի դեպքում չհամարել դա Ռուսաստանի ոչ բարեկամական քայլը հայկական կողմի հանդեպ:

«Սա ոչ թե ինչ-որ սխալ է կամ ոչ բարեկամական քայլ Հայաստանի հանդեպ, այլ զգուշացում բոլորին՝ «զգույշ եղե՛ք, տղաներ»: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ սպառնալիքների տակ է այժմ ձեր տարածաշրջանը տարբեր կողմերից, և հարևան երկրներն ամենևին էլ վերջին տեղում չեն այդ առումով: Սպառնալիք կա նաև այսպես կոչված՝ ԴԱԻՇ-ի կամ «Իսլամական պետության» կողմից: Ես արդեն չեմ խոսում Թուրքիայի մասին, որը հայտնի է, թե ինչպիսի հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Բայց հիմա սրվել են Թուրքիայի հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ: Թուրքիան կարծես դարձել է Ռուսաստանի գլխավոր թշնամին: Եվ հաշվի առնելով իմ կողմից նշված բոլոր այս սպառնալիքները, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից, Թուրքիայից, Ադրբեջանից, կարելի է ասել, որ դա արվել է որոշ տաք գլուխներ սառեցնելու համար»,- ասաց Վիկտոր Միզինը:

Թեմայի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ռուսական gazeta.ru-ն՝ «Զինում ենք Հայաստանին, Էրդողանը մտքում» վերտառությամբ: Վերլուծության հեղինակն ընդհանուր անդրադարձ է կատարել մատակարարվող ռազմական տեխնիկային՝ նշելով, որ նախկինում Հայաստանը չի ունեցել «Սմերչ» համակարգեր այն դեպքում, որ Ադրբեջանն արդեն իսկ ձեռք էր բերել «Սմերչ»: Թեև մյուս կողմից՝ Հայաստանն ուներ այդ համակարգերի համանման չինական տարբերակը՝ AR1A: Անդրադառնալով հայկական զինված ուժերի մարտունակությանը՝ gazeta.ru կայքը նշում է, որ Հայաստանը աշխարհի 10 ամենառազմականացված պետություններից է և այդ ցուցանիշով գերազանցում է նախկին խորհրդային բոլոր պետություններին, այդ թվում Ռուսաստանին:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը կայքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը այդ սպառազինությունը մատակարարում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ ռազմական բալանսը վերականգնելու համար:

«Վերջին 5-7 տարիներին Ադրբեջանի ռազմական հնարավորությունները կտրուկ աճեցին նավթի բարձր գների շնորհիվ: Ադրբեջանը կարողացավ զգալի ռեսուրսներ կուտակել և գնել մեծ քանակությամբ սպառազինություն՝ մասնավորապես Ռուսաստանից: Այդպիսով, խախտվեց ուժերի բալանսը, և նախադրյալներ առաջացան կոնֆլիկտի՝ պատերազմի փուլին անցնելու համար: Ռուսաստանը ճիշտ որոշում է կայացրել, որը կվերացնի այդ շեղումը և սառը ցնցուղ կլինի Ադրբեջանում մի շարք տաք գլուխների համար, որոնք կոչ էին անում ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը»,- ասել է Պուխովը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում