«Բարսելոնա»-ի ավագ Կարլես Պույոլն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնական ակումբից:
Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Փորձառու պաշտպանը նշել է, որ իրեն հանգստանալու համար որոշակի ժամանակ է պետք, ինչից հետո ֆուտբոլիստը կմտածի իր հետագա քայլերի մասին:











































