Wednesday, 01 05 2024
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման

Աթեշյանը հեղինակազրկված է, ժողովրդի շրջանում չունի վստահություն, իր շանսերը բավական քիչ են

Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Պատրիարքի ընտրությունները տարիներ շարունակ փակուղային վիճակում էին։ 2008-ից Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգիտակից վիճակում գտնվում էր հիվանդանոցում, 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Մարտի ութին պատրիարքի մահից հետո հնարավոր եղավ ընտրական գործընթացը սկսել։

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է, որ ըստ օրենքի՝ նախ պետք է տեղապահ ընտրվեր, որն էլ պետք է իրականացներ այդ աշխատանքը, սակայն Աթեշյանը համոզել է կրոնական ժողովի անդամներին հանձնախմբի ղեկավար ընտրել իրեն։

Արամ Աթեշյանը, Բագրատ Էստուկյանի գնահատմամբ, պատրիարք դառնալու հնարավորություն չունի. «Այս ամենը, անշուշտ, կախված է նաև նրանից, թե ովքեր կլինեն պատրիարքի թեկնածուները։ Մինչև հստակ չլինի, թե ովքեր են առաջադրվել, որևէ բան կանխատեսել դժվար է։ Աթեշյանը հեղինակազրկված է, ժողովրդի շրջանում չունի վստահություն, հետևաբար իր շանսերը բավական քիչ են»։

Էստուկյանը չհերքեց, որ թուրքական իշխանությունների համակրանքը շարունակում է մնալ Աթեշյանի կողմը, սակայն սա որևէ նշանակություն չի կարող ունենալ ժողովրդի կողմնորոշման մեջ. «Համայնքում արդեն ձանձրանում են այս ընթացքից և դժգոհ են»։

Նույնիսկ եթե ամեն ինչ ըստ հերթականության ընթանա, նահանգապետարանից ընտրությունների անցկացման թույլտվություն տրվի, միևնույն է՝ վեց ամսից շուտ պատրիարքի ընտրություններ տեղի չեն ունենա. «Կարող են լինել առարկություններ պետության կողմից, կարող են լինել ցուցմունքներ, որոնք ուղղությունը կարող են շեղել, այդ գործընթացը կարող է հետաձգվել»։

Պատրիարքի երեք թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Արամ Աթեշյան, Սահակ Մաշալյան, Սեպուհ Չուլջյան։

Սահակ Մաշալյանը 2017-ին նամակ էր հրապարակել, որում նշել էր, որ հեռանում է քաղաքից. «Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով՝ ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների՝ նա արժանի է պատժի»։ Ավելի ուշ Սահակ Մաշալյանն ու Արամ Աթեշյանը հաշտվեցին։ Էստուկյանը չի բացառում, որ Սահակ Մաշալյանը հնարավոր գործարքների մեջ կարող է լինել Արամ Աթեշյանի հետ։

«Արդեն որոշ շրջանակներ Չուլջյանի դեմ են գործում և թելադրում են այդ երկուսից մեկի ընտրությունը, երկուսն էլ տեղացի եպիսկոպոսներ են»,- ասաց Բագրատ Էստուկյանը։ Սեպուհ Չուլջյանը, նրա խոսքով, իր հեղինակությամբ ավելի մեծ հետաքրքրություն է ստեղծում համայնքում։ Հիմա նրանց բոլորին պետք է նամակ ուղարկեն՝ հաստատելու՝ մասնակցելո՞ւ են պատրիարքի ընտրություններին որպես թեկնածուներ, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում