Սիրիական ազգային խորհուրդը վերադառնում է Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիա: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ազգային խորհրդի ներկայացուցիչ Խալեդ Սալեհը:
«Խորհուրդը որոշում է կայացրել վերադառնալ կոալիցիայի կազմ Ժնև-2-ի շրջանակներում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հետ անարդյունավետ բանակցությունների և ճգնաժամի կարգավորման որոնման ոչ բավարար ջանքերի հետևանքով»,- հայտարարել է նա:
2014թ. հունվարին սիրիական ազգային խորհուրդը դուրս էր եկել կոալիցիայի կազմից ի նշան բողոքի ընդդեմ Ժնև-2-ին մասնակցելու որոշման դեմ:











































