Ուկրաինայի ՆԳՆ-ում վերջին շրջանում հեռացվել է ղեկավար կազմի 90 տոկոսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Ավակովը պարզաբանել է, որ վերջին 3 ամիսներին գերատեսչության ղեկավարությունը հեղինակազրկել էր իրեն, և որ հիմա ուկրաինացիների վստահությունը միլիցիայի հանդեպ գրեթե չի տարբերվում զրոյից, զրոյին մոտ է նաև միլիցիայի ֆունկցիոնալ կարողությունը:
Նախարարի խոսքով՝ շրջանային վարչությունների բոլոր ղեկավարների նշանակման որոշումը կընդունվի արդեն առաջիկա երկու օրում: Ավակովի խոսքով՝ ներկայում առաջնահերթ է փաստացի չգործող միլիցիայի աշխատանքի վերագործարկումը, նրա գործառույթների վերականգնումը՝ փողոցներում հասարակական կարգի ու անվտանգության ապահովումից մինչև հանցագործների ձերբակալում և հետաքննությունների անցկացում:









































