Friday, 12 06 2026
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան

«Վճռաբեկի» դատավորի օգնականը գումար հափշտակելու համար դատապարտվեց ազատազրկման

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արմեն Դավթյանի գործի դատավարությունը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանի օգնական, 43-ամյա Արմեն Դավթյանը Վճռաբեկ դատարանում ստացված քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում գայթակղվել է ու նպատակադրվել խաբեության միջոցով հափշտակել որպես բողոքի պետտուրք փոխանցված գումարը՝ 5 միլիոն 154 հազար 484 դրամ:

Դատավորի օգնականը կեղծել է բանկի ձևաթուղթը, օգտագործել ՀՀ դատական դեպարտամենտի ձևաթուղթը, կեղծել համապատասխան ստորագրությունները, 5 միլիոն 154 հազար 484 դրամը փոխանցել է տվել ընկերոջ կնոջ հաշվեհամարին, ով գումարը ստացել ու ամբողջությամբ հանձնել է Արմենին:

Մի քանի օր հետո Արմենը հափշտակած գումարը նույն կնոջ հաշվեհամարի միջոցով հետ է փոխանցել:

Արմեն Դավթյանը մեղավոր է ճանաչվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանց օգտագործման միջոցով խարդախության եղանակով գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արմեն Դավթյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Մեղադրող Արմեն Փանոսյանը միջնորդել էր Արմեն Դավթյանին վերջին հաշվով դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Արմեն Դավթյանի շահերի պաշտպանը և ինքը՝ Արմեն Դավթյանը խնդրել էին պայմանական դատապարտություն կիրառել:

Ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը, որով Արմեն Դավթյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում