Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջայանը, որը հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը, այսօր կվերադարձվի Հայաստան:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:
Նա նշել է, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Խոջայանը կվերադարձվի Հայաստան:







































