Monday, 08 06 2026
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ

«Ավտովարորդների պաշտպանության լիգան» դիմել է ոստիկանապետին

Երթևեկությունը վերահսկող տեսախցիկների շնորհիվ վարորդները, իհարկե, ավելի կարգապահ են դարձել, սակայն տուգանքներն այնքան են շատացել, որ դրանց հանդեպ քաղաքացիներն ատելություն են տածում: Այօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Եթե մենք լուսարձակի կարմիր ազդանշանի տակ խախտում ենք գծանշանը, ապա նույն պահին էլ հետ ենք գնում, սակայն, միևնույն է, տուգանվում ենք: Սրա դեմ պետք է քայլեր ձեռնարկվեն: Քայլեր պետք է ձեռնարկվեն նաև տուգանքների չափի և դրանց համապատասխան գանձումներ կատարելու հարցում: Նվազագույն գերազանցման դեպքում, ասենք, 5 հազար դրամ, արագության գերազանցման առավել կոպիտ խախտումների դեպքում՝ 10 կամ 15 հազար դրամ»,- ասաց նա`հավելելով, որ տեսախցիկները դարձել են բիզնեսի տեսակ:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց` խնդրի առնչությամբ գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետին` աջակցելու, որ տեսախցիկները կարգապահություն սահմանեն, ոչ թե վարորդներին բացահայտորեն թալանեն: «Այժմ սպասում եմ նրա պատասխանին: Չեմ կարծում, որ ոստիկանությունը չարձագանքի նամակիս, բայց եթե պատասխան չստանանք, շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա վարորդ Արայիկ Բեգլարյանն էլ իր հերթին դժգոհեց, որ արագության սահմանման ցուցանակները խիստ խաբուսիկ են: «Ցուցանակներ շատ դեպքերում ուղղակի չկան: Մայրուղիներում սահմանված արագությամբ վարելով` մեկ էլ տեղեկանում ես, որ որոշ տարածություն անցնելիս պետք է իջեցնեիր արագությունդ, սակայն համապատասխան ցուցանակ չտեսնելով և չիջեցնելով` տուգանվել ես: Ստացվում է` պետք է անգիր անես ճանապարհները:

Երբ պետք է գումարներ գանձեն քաղաքացիներից, հիշեցնում են միջազգային փորձի մասին, երբ պետք է կարգավորեն իրավիճակը` ոչ: Տաքսիստներից, տուգանքների ձևով, գանձում են իրենց ամսական եկամտի ամենաքիչը 20 տոկոսը»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում