Ուկրաինայի նորընտրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի բռնազավթումից և Դոնբասում ցուցաբերած ագրեսիայից հետո Ռուսաստանի հետ ունեցած «ընդհանուր» բաներից մնացել է միայն մի բան՝ պետական սահմանը։
Այդ մասին նորընտիր նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը։
«Երկար մտածեցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ ընդհանուր բաների» վերաբերյալ։ Իրականությունն այն է, որ այսօր՝ Ղրիմի բռնազավթումից և Դոնբասում ագրեսիայից հետո մենք միայն մեկ ընդհանուր բան ունենք՝ պետական սահմանը։ 2295 կմ և 400 մ «ընդհանուր բան»։ Եվ Ռուսաստանը պետք է վերադարձնի Ուկրաինային յուրաքանչյուր միլիմետրի հանդեպ վերահսկողությունը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք շարունակել «ընդհանուր բաների» որոնումը»,- գրել է Զելենսկին։
Путин, высказавшись о Зеленском и общем с Украиной гражданстве, попрощался с журналистами по-украински: "До побачення" pic.twitter.com/V8qKt6vgdc
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) April 29, 2019








































