«Վախենամ՝ մի օր էլ ես արտասահմանից հետ գամ Հայաստան, և երրորդ երկրի պահանջով ինձ ասեն՝ չի կարելի ներս մտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեգնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին, երբ Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի պատգամավորին թույլ չէին տվել մտնել Հայաստան:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այս միջադեպը վկայությունն է այն բանի, որ հնից եկող ինչ-որ կարգավորումներ կան, որոնցով արգելափակվում է Ռուսաստանի համար ինչ-ինչ անցանկալի մարդկանց մուտքը երրորդ երկիր. «Բայց Հայաստանն իրենց Կրասնոդարսկի կրայի արմյանսկի կրայը չէ: Հայ-ռուսական հարաբերություններն իբր բարձր մակարդակի են, իբր զարգանում են դեպի լավը, բայց սա ուղղակի վկայությունն է, որ դիվանագիտական ճորտության ու ստրկության ինչ-ինչ դրսևորումներ, այնուամենայնիվ, պահպանվում են»:
Մեր զրուցակիցը շատ կարևորեց այս առնչությամբ ԱԱԾ-ի բացատրությունը. «Չգիտեմ՝ ԱԳՆ-ի խելքը կհասնի՞, հավես կունենա՞ն, թե՞ չէ, բայց ԱԱԾ-ն պիտի բացատրություն տա, թե իրենց աշխատողները ինչ հրամաններով են առաջնորդվել նման գործողություններ կատարելիս»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































