Չորս չինացի հայտնվել են Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի բանտում, քանի որ անգլերենի իմացության քննություն են հանձնել Չինաստանի այլ քաղաքացիների փոխարեն` հաղորդում է Yonhap-ը:
Գործակալության տվյալներով` չինացիները այլ անձանց փոխարեն TOEFL-ի և GRE-ի քննություններ են հանձնել կեղծ անձնագրերի օգնությամբ: Սեուլի քաղաքային դատարանը նրանց դատապարտել է երկու ամսից մինչև մեկ տարվա ազատազրկման:
Հարավային Կորեայի իշխանությունները պարզել են, որ չարագործները եղել են ուսանողներ, որոնք նախկինում բարձր միավորներ են ստացել այդ քննություններից: 2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածը նրանք մոտ 1.87 հազար դոլար են ստացել այլ չինացի ուսանողներից, որոնք պատրաստվում են ուսումը շարունակել ԱՄՆ-ում:







































