ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում Մոլդովայի ղեկավարությանը ձգտմանը: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը: Նախագահը այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս այցով գտնվում է ԱՄՆ-ում:
«Նախագահը երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է որպես ամուր և կարևոր բարեկամություն և նշել ԱՄՆ-ի խորին հակվածությունը Մոլդովայի եվրոպական քաղաքականության աջակցման գործում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Սկզբում ծրագրվել էր, որ Լյանկեն կհանդիպի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, այնուհետև անսպասելիորեն հանդիպման ձևաչափը դարձել էր եռակողմ՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ:
Մոլդովան անցած տարի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ նախաստորագրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: ԵՄ-ն ակնկալում է նրա հետ համաձայնագիրը ստորագրել այս տարի՝ հնարավորինս շուտ:







































