Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ինչ առիթով է «կոկորդիլոս» մարզպետն այս անգամ «փայլել». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (Կոկորդիլոս՝ մականունով) հերթական առիթն է ստեղծել՝ որ «փայլի» լրատվադաշտում: 168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ մեթոդներ է գործի դրել Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանի և մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար:

Սակայն ամենազավեշտալին, մեր աղբյուրի թված դեպքերի մեջ, տեղի է ունեցել մարտին: Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Եվ սա՝ այն դեպքում, երբ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում:

Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա մեկ րոպե ուշացումով շեֆին արձագանքելու մեջ»: Փակուղային վիճակում «շեֆին» օգնության են հասել մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ հասկացրել են, թե՝ ծառայողական քննություն նշանակիր, թող գնա՝ չափը ճանաչի, որ իմանա՝ օրենքի լեզվով հետդ խոսելն ինչ բան ա…

Շաբաթներ շարունակ, օդից կախ, անորոշ կարգավիճակում, ասում են, Դերմոյանը գալիս-գնում էր մարզպետարան, մինչև որ ծառայողական քննությունն անցավ: Արման Դերմոյանը շարունակում է պաշտոնավարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և դեռ անցած տարվանից ժամանակավոր պաշտոնակատարի (ժ/պ) կարգավիճակ ունի:

Ի դեպ, լրիվ առանձին թեմա է նրան այս պաշտոնում չհաստատելու պայմանը:

Դերմոյանին ներկայիս կարգավիճակում երկար պահելու պատճառը հետաքրքիր նախապատմություն ունի: Մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ով, աշխատակիցների խոսքով՝ փաստացի իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, բաղձալի բարձր պաշտոններ նվաճելու համար ջանացել է, բայց ստաժը բավարարելու խնդիր ունի։

Հեղափոխական մարզպետը նրան տեսնում է միմիայն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այդ պաշտոնից բխող հանձնարարականներ է տալիս նրան, սակայն Միրզախանյանը՝ քաղծառայողի մասին օրենքի պահանջից ելնելով՝ ստիպված է դեռ երկար սպասել:

Նշենք, որ իր ազգականներից շատերին է Գարիկ Սարգսյանը մարզպետարանում պաշտոններ բաշխել, ընդհուպ՝ բաջանաղին նշանակելով տեղակալ: Եվ այդ հաջողակ ազգականներից մեկը նաև Լիլիթ Միրզախանյանն է:

Լիլիթ Միրզախանյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, միջավայրում խոսում են, թե Լիլիթի մյուս առավելությունը մարզպետի տված բացառիկ իրավունքներն են, որով օժտված է թե՛ մարզպետարանի աշխատակիցների շրջանում, և թե՛ ազգականների համար, իսկ թե ինչո՞ւ, աղբյուրը դեռևս լռում է:

Նշենք, որ հեղափոխությունից հետո Նոր կյանքի գյուղապետից միանգամից մարզպետի պաշտոնին հասած Գարիկ Սարգսյանը շատ անգամներ է օգտվել ընտանիքի քավորի՝ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից: Նրան ներվել են մի շարք սկանդալային պատմություններ, հայտնի միջադեպը՝ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, մարզում իրավիճակին չտիրապետելու հայտնի պատմությունը՝ կապված «40 հազար հա կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների հետ»:

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ Գարիկ Սարգսյանի համար ամաչելու փոխարեն՝ հպարտանում է, քանի որ նախկին իշխանության ռեժիմին հաղթած գյուղապետի միակ թեկնածուն է եղել: Եվ այսօր կուսակցությանը 22.000 ձայն բերած Գարիկ Սարգսյանով է հիանում Փաշինյանը. ստացվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը հիանում է թիմակցով, մինչդեռ գործադիրի ղեկավարը պիտի հպարտանար իր նշանակած մարզպետի աշխատանքային ջիղով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում