ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի վերաբերյալ հանդիպում է անցկացրել իր վարչակազմի ներկայացուցիչների հետ:
Օբաման նրանց հետ քննարկել է Ռուսաստանի հետագա դիվանագիտական և տնտեսական մեկուսացման հնարավոր քայլերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:
Գործակալության փոխանցմամբ՝ պատժամիջոցները պետք է դրդեն Ռուսաստանին ընդունել որոշումներ, որոնք կնպաստեն Ուկրաինայում հակամարտության լիցքաթափմանը:
«Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի նոր տնտեսական և քաղաքական սահմանափակումների՝ միջազգային հանրության կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել ռազմական համագործակցությունը, ինչպես նաև առևտրային և ներդրումային բանակցությունները Մոսկվայի հետ:











































