Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը (Ռամա X) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ գեներալ Սութխիդ Վաչիրալոնգկորնի հետ, հաղորդում է Reuters-ը:
Թաիլանդի 66-ամյա թագավորը այս հայտարարությունն արել է թագադրությունից մի քանի օր առաջ: Ռամա X-ի՝ գահ բարձրանալու հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 4-6-ը: Նախնական տվյալներով, երկրի 150 հազար բնակիչ կմասնակցի երթին։
40-ամյա Սութխիդը Թաիլանդի թագավորի անձնական պահակախմբի ղեկավարն է: Ավելի վաղ նա ուղեկցորդուհի է աշխատել թաիվանական ավիաընկերությունում, իսկ հետո նշանակվել է թագաժառանգ Վաչիրալոնգկորնի ընտանիքի պահակախմբի հրամանատար: Ռամա X-ը նրան Տանուինգի (լեդիի) տիտղոս է շնորհել:
Ավելի վաղ Թաիլանդի թագավորական պալատը հերքել է Սութխիդի և Ռամա X-ի հարաբերությունների մասին բոլոր լուրերը: Թագավորը երեք անգամ ամուսնացել է, ունի յոթ երեխա:











































