Saturday, 27 06 2026
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ

Գյուղապետ են ուզում դառնալ նույնիսկ դեպորտ արված խոպանչիները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Լոռու մարզի մի շարք համայնքներում մարտի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված: Թեկնածուների ցանկն ուշագրավ է՝ մտորումների տեղիք տվող: Գյուղական համայնքների մեծ մասում գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել գործազուրկ երիտասարդներից մինչև «դեպորտ  արված խոպանչիներ»:

Ու եթե այս ամենին էլ գումարենք այն հանգամանքը, որ գյուղերում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ գյուղապետի, այլ ազգական-բարեկամի, և, որպես կանոն, ամենամեծ ազգուտակը հաղթող է դուրս գալիս, ապա արդյունքների և գյուղի ապագայի մասին խոսելն անգամ ավելորդ է:

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Վաչագան Վարդանյանը, Նորիկ Ավագյանը, Արման Գասպարյանը, նաև համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Ռազմիկ Գևորգյանը: Գյուղապետի թեկնածու Նորիկ Ավագյանն արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզչությունը, սակայն առանց բուկլետների ու պաստառների: Թեկնածուի խոսքով, գյուղում իրեն բոլորն են ճանաչում՝ բուկլետի ու պաստառի կարիք բացարձակ չկա: Չնայած մոտալուտ ընտրության օրվան, Լեռնավանում ամեն ինչ հանգիստ է: Առաջադրված թեկնածուներից երկուսն իրար ազգական են, ընտանիքի մի մասը մի թեկնածուի է ձայն տալու, մյուս մասը՝ մեկ այլ թեկնածուի:

Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Վաչագան Վարդանյանի հետ մեզ հանդիպել չհաջողվեց, զրուցեցինք աշխատակազմի քարտուղար Հրաչյա Պարսամյանի հետ: Վերջինս նախ խոսեց համայնքի խնդիրների ու արված աշխատանքների մասին, հետո արդեն՝ նախընտրական վիճակի ու իր ղեկավարի շանսերի: Նա փոքր բնակչություն ունեցող գյուղի գյուղապետի համար առաջադրված թեկնածուների թիվը բացատրում է հետևյալ կերպ. «Շատերն ասում են՝ գործ չկա դրսում, դեպորտ են արել, ես էլ թեկնածությունս եմ դրել…»:

Աշխատակազմի քարտուղարը չժխտեց, որ գյուղում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ անձի՝ գյուղապետի, այլ իրենց ազգակցին, և, հետևաբար, ով ավելի շատ բարեկամ ունի, նա էլ կանցնի: «Այո, ով մեծ ազգ ունի, նա էլ կանցնի»,-ասաց նա, մանրամասնելով, որ ավելի մեծ ազգուտակ ունի գործող գյուղապետը:»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում