Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

Ռուսաստանին սիրող հեղափոխությունը. խայտառակություն սահմանապահ անցակետում

Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր:

Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: Իհարկե, Ուկրաինայի դեսպանատան միջամտության հետևանքով խնդիրն, ի վերջո, լուծվել է, ու փորձագետը մուտք է գործել մեր երկիր, սակայն տհաճ տպավորությունն ու նստվածքը մնացել են՝ արտացոլվելով Նայյեմի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նախկինում էլ են եղել Ռուսաստանի համար ոչ ցանկալի օտարերկրացիների մուտքն արգելելու դեպքեր. օրինակ՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ լեհ լրագրողներին թույլ չի տրվել մտնել Հայաստան: Սակայն մինչհեղափոխական Հայաստանում նման իրավիճակն արտառոց չէր. մեր երկրում հաստատված էր ռուսական վասալության ռեժիմ, ու ի վերջո՝ նվազագույնի էր հասցված Հայաստանի սուբյեկտությունը:

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե իր կառավարության առաջնահերթություն է համարում Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, սակայն ինչպես երևում է՝ մենք սխալ ենք հասկացել վարչապետին, ու «ինքնիշխանությունն» առայժմ արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քննադատում է ԱՄՆ-ի ու Եվրամիության հայաստանյան քաղաքականությունը: Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե թավշյա հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը՝ակնհայտ ռևերս անելով Մոսկվայի ուղղությամբ:

Այ, Փաշինյանի այս հայտարարությունը պետք է հասկանալ բառացի, որովհետև հայ-ռուսական հարաբերությունների որակն ու տրամաբանությունը մնացել են նույնը, ինչի պարագայում անիմաստ է խոսել հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին առնվազն արտաքին քաղաքականության ոլորտում: Հատկապես միջազգային կազմակերպություններում բոլոր սկզբունքային քվեարկությունների ժամանակ Հայաստանը քվեարկում է այնպես, ինչպես թելադրում են ռուսական շահերը՝ հայտնվելով իզգոյ երկրների շարքում: Առհասարակ՝ անհնար է պատկերացնել հեղափոխական Հայաստանի ներկայությունը եվրասիական ավտորիտար կառույցներում:

Հեղափոխական Հայաստանը նույնիսկ չի կարողացել ազատվել Ռուսաստանի համար «անցանկալի քաղաքացիների» տխրահռչակ ցուցակը որպես «հալած յուղ» ընդունելու արատավոր պրակտիկայից:

Այս վիճակն ամոթալի, նվաստացուցիչ է, ու այս պարագայում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնիսկ կարող է մոռանալ ներդրումների ու տուրիզմի զարգացման մասին, որովհետև քաղաքակիրթ աշխարհն ամբողջացնող ժողովրդավարական երկրների շատ գործարարներ ու քաղաքացիներ «անցանկալի անձի» կարգավիճակ ունեն Ռուսաստանի համար՝ դե յուրե կամ դե ֆակտո:

Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը շատ է սիրում Ռուսաստանին: Ռուսական ֆորպոստի կարգավիճակ ունեցող երկիրը չի կարող լուրջ ընկալվել միջազգային հանրության կողմից, այդպիսի երկիր չեն կարող գալ զարգացում ապահովող վարկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում