Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Խեղկատակություն է, քննիչը գործը չավարտած, ԱԱԾ պետը որոշում է, որ այն գնում է դատարան

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից մեկը՝ Դավիթ Սանասարյանը, ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Սանասարյանը մեղադրանքը շինծու էր որակել: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:

«Քանի դեռ ԱԱԾ-ն և ոստիկանությունը նախարարություն չեն, նրանց սխալների համար քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետը, սակայն ես չեմ կարծում, որ այս գործը պատվիրակված է վարչապետի կողմից»,- ասաց Դանիել Իոննիսյանը՝ հավելելով, որ ինքն ավելի հակված է կարծելու, որ վարչապետն ԱԱԾ-ին ասել է՝ դուք ունեք ձեր լիազորությունների շրջանակը և գործեք ըստ այդմ. «Եթե համարում եք, որ պետք է գործ հարուցեք՝ հարուցեք, եթե համարում եք, որ ՊՎԾ ղեկավարին որպես մեղադրյալ պետք է ներգրավեք՝ ներգրավեք»:

Վերջինս վարչապետի այս պահվածքը համարում է մեկ այլ ծայրահեղություն. «Որոշ մարմիններ ասում են՝ շատ լավ է, մենք կարող ենք բազմաթիվ լավ գործեր անել առանց ամեն մանրուք վարչապետի հետ համաձայնեցնելու, իսկ որոշ մարմիններ ասում են՝ շատ լավ է, անարխիա է՝ ինչ կուզենք, կանենք»:

Շարունակելով Իոաննիսյանի խոսքը՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ գերատեսչությունները այժմ գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. «Այսինքն՝ պետք է տեսնել լիազորությունները կիրառության մեջ, և եթե խնդիր է առաջանում, լուծել այդ խնդիրը: Նախկին արատավոր պրակտիկայի դեպքում պետության ղեկավարը և՛ դատավոր էր, և՛ քննիչ էր, և՛ դատախազ էր: Այսօր, սակայն, սկսում է օրենքը կիրառվել, և դրա կիրառումից հետո պետք է գնահատել՝ տվյալ օրենքը տվեց օգո՞ւտ, թե՞ վնաս. վնաս տալու դեպքում այդ օրենքը պետք է փոխվի»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ԱԱԾ պետը քաղաքական պատասխանատվություն չի կրում, որքան էլ որ նրա քաղաքական ամբիցիաները վաղուց ակնհայտ են. «Եվ դրա համար էլ բոլորը նայում են վարչապետին: Եվ եթե վարչապետն է կրում քաղաքական պատասխանատվություն, ապա ինքն էլ պետք է վերահսկի գործունեությունը»:

Մեջբերելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Խեղկատակություն է. քրեական գործը չավարտված՝ Արթուր Վանեցյանն ի՞նչ գիտի, որ այդ գործը գնալու է դատարան: Նման բան հնարավոր է, եթե քրեական գործը հարուցելիս նախապես արդեն իմանային, թե այն ուր է գնալու»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում