Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վերջնագրի մասին: Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն ուկրաինացի զինվորականներին վերջնագիր է ներկայացրել:
«Ալեքսանդր Վիտկոն վերջնագիր է ներկայացրել: Եթե մինչ վաղն առավոտյան ժամը 5:00-ն ուկրաինացի զինծառայողները չհանձնվեն, իսկական հարձակում կսկսվի Ուկրաինայի ռազմական ուժերի և ամբողջ Ղրիմի զինված ուժերի վրա: Այս տեղեկությունը հաստատվում է»,-նշվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաղորդագրությունում:











































