ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները բանտում են պահում ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության 1․8 հազար գրոհայինի, որոնք գերեվարվել են Սիրիայում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Մեզ մոտ ԴԱՒՇ-ից 1․8 հազար կալանավոր կա, որոնք գերի են վերցվել Սիրիայում խալիֆայության 100 տոկոսով ոչնչացման ժամանակ։ Այժմ որոշումներ են կայացվում այն հաշվով, թե ինչ անել այդ վտանգավոր բանտարկյալների հետ»,-գրել է նա։
Նա նաև մեղադրել է ԵՄ-ին, որ միության երկրներն այդ հարցում չեն օգնում ԱՄՆ-ին։