«Օսկար» կինոմրցանակի հանձնումից մի քանի ժամ անց NASA-ի Twitter-յան էջում #RealGravity հեշթեգով լուսանկարներ են հայտնվել` ոգեշնչված «Ձգողականություն» ֆիլմից: Եվ եթե ֆիլմում ակտիվորեն օգտագործվել է համակարգչային գրաֆիկան, ապա NASA’s Real-Life Images from Space նախագծում ներկայացված են տիեզերագնացների կյանքն ի ցույց դնող իրական լուսանկարներ:
Դրանցից մեկում ՄՏԿ-ն է` արևի լույսի ներքո:

Մյուս լուսանկարում աստղանավորդ Սթիվեն Լի Սմիթը փորձում է հանել էլեկտրգսարքավորումը`կանգնած RMS հարթակի ծայրին:

Ներկայացված են տիեզերքից լուսանկարված Եգիպտոսի գիշերային քաղաքներից մեկը:

1965-ի հունիսի 3-ին ամերիկացի աստղանավորդ Էդվարդ Ուայթն առաջին անգամ հայտնվել է տիեզերքում:

Երկրի մթնոլորտի բարակ գիծը և մայր մտնող արևը:

Տիեզերագնաց Էնդրյու Ֆոյսթելը` Ջոն Գրանսֆելդի սաղավարտով:

Խոշոր պլանով լուսանկարված «Իզաբել» փոթորկի «աչքը»:

Աստղանավորդ Էնդրյու Ֆոյսթելի` երրորդ բաց տիեզերք դուրս գալը:

Աստղգնավորդ Քրիս Քեսիդին տիեզերքում:

Երկիրը և Ատլանտիս տիեզերական կայանը:

Իսպանիայի և Պորտուգալիայի գիշերային քաղաքները:

Հորիզոնը և սև տիեզերքը:

Սարքավորման վայրէջքը:









































