Սաուդյան Արաբիայի Հասարակական կարծիքի կենտրոնը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել և եզրակացրել, որ երկրում չկա գենդերային խտրականություն: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
Մասնավոր ընկերությունը, որը պարբերաբար թագավորական իշխանությունների պատվերով հարցումներ է անցկացնում, ուսումնասիրել է ատելության, խտրականության և ռասիզմի խնդիրները: Զեկուցվում է, որ հիմնականում զրուցել են տղամարդկանց հետ:
«Հետազոտության արդյունքները հաստատել են Սաուդյան հանրության կողմից գենդերային խտրականության ցանկացած ձևի բացակայությունը», – ասել են արաբ սոցիոլոգները:

Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան գենդերային հավասարության մակարդակով149 երկրների շարքում զբաղեցնում է 141-րդ տեղը: Սաուդցի կանանց արգելվում է աշխատել և ճանապարհորդել առանց տղամարդկանց թույլտվության:











































