Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի վայրի բնության արգելոցի անասնաբույժները փրկել են կոալայի նորածին ձագի կյանքը՝ նրան տեղափոխելով փոխնակ մոր պարկ՝ գրում է TASS-ը: Ինչպես պատմել Է ABC հեռուստաալիքը, մասնագետները պետք է երկու օրական ձագին վերցնեին նրա մոր պարկից, որն առողջական խնդիրներ ուներ: Դա վտանգավոր, բայց միակ որոշումն էր, որը ձագին ողջ մնալու հնարավորություն էր տալիսէ նշել է դոկտոր Գալիթ Ռոուլինսոնը:
«Մենք հասկանում էինք, որ նա դատապարտված է: Նրա մայր Զուման արգելոցի ամենապառավ կոալան էր, և ծննդաբերության նախօրեին նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ սկսվեցին: Մենք գիտակցում էինք, որ Զուման չի կարողանա Ջոյին մինչև վեց ամիս կրել պարկում և կերակրել նրան: Դա նշանակում էր երկու կենդանիների կորուստ: Անշուշտ, մենք չգիտեինք՝ կգործի դա, թե ոչ, բայց ելք չկար, ստիպված ռիսկի դիմեցինք»,- պատմել է Գալիթ Ռոուլինսոնը: «Մեկ օր անց մենք տեսանք, որ ձագը հաստատուն կերպով հիմնավորվել է նոր պարկում: Մեր բոլորի ուրախությանը չափ չկար»,- հիշում է մասնագետը:








































