Սպիտակամորթ ամերիկացիները 2045թ․ ԱՄՆ-ում փոքրամասնություն կկազմեն։ Ժողովրդագրական մի շարք հետազոտություններից հետո նման եզրահանգման են եկել Axios կայքի աշխատակիցները։
Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ում արդեն ժողովրդագրական փոփոխություններ են տեղի ունենում։ Սպիտակամորթ ամերիկացիներըն արդեն մեծամասնություն չեն չորս նահանգներում։ Նմանատիպ իրավիճակ է ԱՄՆ ամենածաղկուն և ազդեցիկ քաղաքներում։
Ըստ նրանց տվյալների՝ ոչ լատինամերիկյան ծագում ունեցող սպիտակները փոքրամասնություն են դարձել ԱՄՆ 32 շրջաններում: Ընդհանուր առմամբ երկրում կան 372 նման շրջաններ:
Դեմոգրաֆիկ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են իսպանական և ասիական ծագման ներգաղթյալների թվի ավելացմամբ: Երկրորդ պատճառն այն է, որ ոչ սպիտակ ընտանիքներն ավելի շատ երեխաներ են ունենում:







































