Դերասանուհի Դիանա Կրյուգերը, որ վերջերս է մայր դարձել, չի բացահայտել իր երեխայի անունը, սակայն «Tribeca» կինոփառատոնի շրջանակում լրագրողների հետ հարցազրույցում ասել է, որ իր վեցամսյա բալիկը արդեն բնավորություն է ցույց տալիս:
«Նա այնքան էլ աղջկա նման չէ, ավելի շուտ տղայի է նման»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ փոքրիկի զգեստապահարանը լրացնում է Chanel-ի իրերով և բավականություն է ստանում այն փաստից, որ դուստր է լույս աշխարհ բերել։
Դիանա Կրյուգերի և Նորման Ռիդուսի դուստրը ծնվել է անցյա տարվա նոյեմբերին։ Դիանայի խոսքով՝ Նորմանը հրաշալիորեն հոգ է տանում երեխայի մասին։ «Նա այնպիսի սիրով է նայում փոքրիկին, ես կուզենայի, որ նույն սիրով ինձ նայեր»,- ասել է դերասանուհին։










































