Արցախում պետական գրանցում է ստացել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի ղեկավարած կուսակցությունը, ինչի մասին իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է ինքը՝ Բաբայանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունը, ստացել է պետական գրանցում:
Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա և՛ ոգևորիչ է, և՛ հաճելի, և՛ պարտավորեցնող:
Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, և մենք դրան հասնելու ենք՝ շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց և նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի»,- գրել է Բաբայանը։
https://www.facebook.com/david.babayan.5011/posts/2674412715921285











































