Ապրիլի 29-ին՝ ժամը 17:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի 10-րդ շենքի մոտ ծառ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 17:59-ին:
Բարդու ծառն ամբողջությամբ այրվել է (մոտ 12 մ):
Փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքապետարանի ավտոսանդուղքի օգնությամբ հատել են ծառը:









































