Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են 2012-2013թթ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել հստակ ժամանակացույց և սեղմ ժամկետում նույն շինարարների միջոցներով վերացնել առկա թերությունները:

«Կապալառու կազմակերպությունները, համաձայն պայմանագրի, պարտավոր են ապահովել իրենց կողմից ասֆալտապատված ճանապարհների սպասարկումը: Յուրաքանչյուր տարի պետք է գույքագրել նկատված թերությունները և ներկայացնել համապատասխան կազմակերպություն՝ սեփական միջոցների հաշվին դրանք վերացնելու համար: Նշված աշխատանքների իրականացման, դրանց ծավալների, ինչպես նաև նախորդ տարիներին կատարված աշխատանքների մասին պարբերաբար պետք է իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորն իմանան, որ տվյալ աշխատանքներն իրականացվում են բացառապես կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հաշվի առնելով տաքսիների վարորդների շահերը պաշտպանող կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տաքսիների նոր կայանատեղերի ստեղծման հնարավոր վայրերի վերաբերյալ:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի կանոնակարգման աշխատանքների շրջանակում հայտաբերվել է ապօրինի առևտրի 2 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և կանխվել հետագա գործունեությունը:

Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով:

Զեկուցվել է, որ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են անխափան էլեկտրամատակարարման, գազիֆիկացման և ջրամատակարարման ուղղությամբ աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի լիազորության շրջանակում համապատասխան աջակցություն ցուցաբերել Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներին՝ գույքի պետական գրանցման աշխատանքների իրականացման գործընթացում:

Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք սահմանված ժամանակացույցով շարունակվում են ճանապարհի ամբողջ երկայնքով:

Զեկուցվել է, որ տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ձևավորված պարտադիր բարեկարգման և կանաչապատման բազայում ներբեռնվել են ավելի քան 14 հազար օբյեկտի վերաբերյալ տվյալներ, որոնցում ներառված են նաև տրամադրված սխեմաները, նախազգուշացումները:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայում ընթացող բարեկարգման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է.

«Պողոտայում ընթացող աշխատանքները քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական օրինակներից մեկն է: Այդ աշխատանքներն իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում, բացառապես գործընկեր մասնավոր ընկերության միջոցների հաշվին և համայնքային բյուջեից այդ նպատակով որևէ ծախս չի կատարվում: Ի դեպ նման համագործակցության օրինակներ էլի ունենք, և մեր համաքաղաքացիները շուտով նաև դրանց մասին կտեղեկանան»,-ընդգծել է քաղաքապետը:

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում:

Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաև մասնավոր բուժհաստատություններին:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկայացրել է արտաքին կապերի բնագավառում, մասնավորապես, Երևանի և քույր ու գործընկեր քաղաքների հետ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Այնուհետ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրել է վարչության կողմից Երևանում ներդրումային դաշտի ընդլայնման ուղղությամբ 2013թ. կատարված աշխատանքները: Մասնավորապես ներկայացվել են ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային ծրագրերը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն իր հերթին ներկայացրել է վարչության կողմից՝ ոլորտում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում