Wednesday, 01 05 2024
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին

Միջադեպ, որից պետք է հետևություններ անեն Հայաստանն ու Վրաստանը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հարևան Վրաստանում, տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ:

Ինչպես հայտնի է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև բավականին լարված իրավիճակ ստեղծվեց։ Մի կողմից` վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից` դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում էր Երեխաների օրը: Հնչում էին մանկական երգեր, անցկացվում էր Աթաթուրքի նկարներով ցուցահանդես: Վերոնշյալի պատճառով դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել էր երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն էր, մեջտեղի մասում իրավապահներն էին, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն էին, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկար:

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության նախագահ Առնոլդ Ստեփանյանը չի կարծում, թե առաջացած խնդիրը կապ ունի հայ-վրացական հարաբերությունների կամ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց. «Երկու զուգահեռ «միջոցառում» էր անցկացվում: Այն բանից հետո, երբ հայ համայնքը միացրել է բարձրախոսները, իրենք էլ միացրել են երաժշտությունն ու, այսպես ասած, «խլացրել» այն, ինչ հայերն էին նախաձեռնել։ Եվ դա միակ դեպքը չի եղել, մի քանի այլ երկրներում է այդպիսի բան եղել, և մենք կարող ենք ասել, որ սա պարզապես Թուրքիայի քաղաքականությունն է, բացառվում է, որ Վրաստանը որևէ առնչություն ունենա»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Վրաստանի իշխանություններն աշխատում են չմիջամտել, երկու երկրներն էլ բարեկամ են, սահմանակից, և տրամաբանական է, որ Վրաստանը չէր ուզենա, որ իր տարածքում նման կոնֆլիկտներ լինեին»:

Առնոլդ Ստեփանյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները «լավ» է գնահատում. «Կարող եմ ասել՝ երկու երկրների իշխանությունների միջև ինտենսիվ շփումներ կան: Հայաստանի վարչապետը, կարող ենք ասել, ռեկորդային ցուցանիշ է գրանցել այս կարճ ընթացքում Վրաստանի իր գործընկերների հետ ակտիվ շփման հարցում, և դա շատ դրական է ընկալվում։ Մեր «Բազմազգ Վրաստան» նախաձեռնությունն անցկացրել է արդեն երեք հանդիպում հայ պատգամավորների, վրաց փորձագետների մասնակցությամբ, կարծում եմ՝ ինտենսիվությունը կմեծանա, ընդհանրապես բարեփոխումների հարցում շատ բան կա սովորելու, և այդ հարաբերությունների զարգացումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ»։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, նշեց. «Ի սկզբանե պետք է ֆիքսել, որ պաշտոնական Թբիլիսիի համար այդքան էլ ցանկալի չէ, որ իր տարածքում այդպիսի միջոցառումներ տեղի ուենան. նկատի ունեմ թե՛ հակահայկական, թե՛ հակաթուրքական։ Այո, այս տարիների ընթացքում ձևավորվել է ավանդույթ, որ մեր համայնքի ներկայացուցիչները ցույց անեն Թուրքիայի դեսպանատան կողքի այգում, նույնիսկ ոչ՝ դիմացը։ Վերջին տարիներին թուրքական կողմը պարբերաբար փորձել է չեզոքացնել այդ միջոցառումները։ Նոր դեսպանը, որը վերջերս է ստանձնել պաշտոնը, ավելի խորամանկ գտնվեց և կազմակերպեց նմանատիպ մի միջոցառում հենց ապրիլի 24-ին, թեպետ Երեխաների տոնը ապրիլի 23-ին է։ Հիմա հարց է առաջանում, թե որքանո՞վ էր ճիշտ Վրաստանի իշխանությունների՝ չեզոք մոտեցում ցուցաբերելը»։

Շարունակելով իր միտքը՝ Մելիքյանը նշեց. «Չէ՞ որ ցույցին մասնակցում էին Վրաստանի քաղաքացիներ, փաստորեն, դու քո քաղաքացուն օտար երկրի շահերին հավասար ես դիտարկում՝ ընդամենը չեզոք մոտեցում ցուցաբերելով։ Այդպիսով ներքին որոշ դժգոհություն է բարձրանում Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցների կողմից իրենց իշխանությունների նկատմամբ»։

Ըստ Մելիքյանի՝ միջադեպից պետք է հետևություններն անեն թե՛ մեր համայնքի ներկայացուցիչները և թե՛ Վրաստանի իշխանությունները: «Զգայուն թեմա է, հասկանալի է՝ ինչ պատճառներից ելնելով՝ Թբիլիսին չի ճանաչում Հայոց Ցեղասպանոթյունը, բայց կա զգալի համայնք, որն այնտեղ հենց Ցեղասպանության արդյունքում է ձևավորվել, և այդ օրը նրանք իրավունք ունեն իրենց բողոքի ցույցն անցկացնել։ Պետք է նաև մեր հասարակական կազմակերպությունների ղեկավարները միասնական լինեն, կոնտակտի մեջ լինեն քաղաքային իշխանությունների հետ ու անակնկալի չգան, երբ նման բան տեղի ունենա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ մեր զրուցակցի՝ դիվանագիտական որոշ լծակներով պետք է հարցը կարգավորել: «Օրինակ՝ առաջիկայում սպասվելիք՝ վարչապետների հանդիպման ժամանակ կարելի է հարցը բարձրացնել ու ասել, որ լավ կլիներ, որ այդպիսի խնդիրներ չլինեին։

Փաստորեն, երրորդ երկիրը ցինիկաբար օգտագործեց երեխաներին, ու հենց Վրաստանը իր հակահայկական քայլերի արդյունքում Վրաստանի քաղաքացիներին լարեց իրենց իշխանությունների դեմ։ Դա պետք է հասկանան նաև Վրաստանի իշխանությունները, երբ խոսում են երրորդ երկրից՝ Ռուսաստանից, որը խոչընդոտում է մեր հարաբերությունները: Պետք է նաև հիշատակեն մեկ այլ երրորդ երկրի, այս դեպքում՝ Թուրքիային»,- կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում