DDT խմբի առաջնորդ, երաժիշտ Յուրի Շևչուկը կոչ է արել Ուկրաինայում «եղբայրասպան կոտորած» թույլ չտալ և նախազգուշացրել է, որ պատերազմը, որը կարող է սկսել Ռուսաստանը, կհանգեցնի մասշտաբային ցնցումների:
«Մենք՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մարդիկ, հարազատ ենք: Մեզնից յուրաքանչյուրը պարզապես պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու եղբայրասպան կոտորած, այլապես կհաղթի անմարդկությունը»,- գրել է նա «Էխո Մոսկվի» կայքի իր բլոգում:
Որտե՞ղ է քաղաքականությունը, որտե՞ղ են բանակցողների վագոնները, որտե՞ղ է ժողովրդական դիվանագիտությունը, որտե՞ղ է դեսպանը՝ հարցադրում է անում երաժիշտը: Նրա համոզմամբ՝ Պետդումայի պատգամավորները դեռևս անցյալ տարվա վերջին կարող էին Կիև գալ բանակցությունների:










































